Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 8-9.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Մագնիումի «կախարդությունը»

Մագնիումի «կախարդությունը»

Օրգանիզմ ներմուծված մագնիումի բավարար քանակությունը երկարակեցության և գերազանց ինքնազգացողության գրավականն է: Սակայն կան վիճակներ, երբ այս հրաշք տարրով հարուստ մթերքին հարկ է հատուկ ուշադրություն դարձնել:

 

Սթրեսի դեպքում

 

Ժամանակակից հետազոտութունները ցույց են տվել, որ մագնիումն ընդունակ է պայքարել մելամաղձության, ճնշվածության, նյարդային բարձր գրգռվածության դեմ: Այն իջեցնում է նյարդային համակարգի գրգռվածությունն ու գլխուղեղի կեղևում ուժեղացնում արգելակման գործընթացները, դրանով մարդուն էլ ավելի հանգիստ ու հավասարակշռված դարձնելով:

 

Եթե նյարդայնացել եք, օգտակար կլինի ուտել հազարով պատրաստված աղցան կամ բանան. այս մթերքի մեջ շատ մագնիում կա: Իսկ ավելի լավ քնելու համար մեջ մեկ թեյի գդալ մեղրով խառնած մեկ բաժակ  կաթ խմեք: Արդյունքն ավելի ուժեղ կլինի, եթե վերցնեք մուգ գույնի կամ  հնդկացորենի մեղր. դրանում մագնիումի պարունակությունն առավել բարձր է:

 

Սրտի հետ կապված խնդիրների դեպքում

 

Մագնիումի անբավարարությունը նպաստում է սիրտ-անոթային համակարգի մի շարք հիվանդությունների զարգացմանը: Օրինակ,  Իռլանդիայի և ԱՄՆ-ի  գիտնականներին հաջողվել է հայտնաբերել օրգանիզմում մագնիումի անբավարարության և սրտային առիթմիայի զարգացման միջև որոշակի կապը:

 

Մագնիումը լայնացնում է անոթները, լավացնում սրտային մկանների գործունեությունը, կարգավորում զարկերակային ճնշումը: Այս միկրոտարրը նպաստում է աղիներից խոլեստերինի դուրս բերմանը, դրանով  իսկ կանխարգելելով աթերոսկլերոզի զարգացումը: Մագնիումն անհրաժեշտ է  նաև գլխուղեղի անոթների համար, այնպես որ, այս տարրով հարուստ սննդի օրակարգը գերազանց կանխարգելման միջոց է ինսուլտների և միգրենի կանխարգելման համար:  Սննդի օրակարգ ներառեք չրեղեն, ձկնեղեն և ցորենի ծլեր:

 

Նախամենստրուացիոն համախտանիշի դեպքում

 

Մագնիումը նախամենստրուացիոն համախտանիշի ժամանակ իգական սեռին ազատում է տառապանքներից: Օժտված լինելով հանգստացնող ազդեցությամբ, այս միկրոտարրն արդյունավետ կերպով հանում է որովայնի ստորին հատվածի ցավերը, կրծքավանդակում ծանրության և լարվածության զգացողությունը, ճնշվածությունն ու բարձրացած գրգռվածությունը: Նաև թողնում է հակասպազմոլիտիկ և անոթալայնիչ ազդեցություն, մենստրուացիայի ժամանակ հեռացնելով ցավն ու անհարմարավետությունը, արգանդի մեջ լավացնում արյան շրջանառությունը:

 

Այդ օրերից առաջ և դրանց ընթացքում անպայման արևածաղկի սերմեր օգտագործեք, կերեք վարսակաձավար և շագանակագույն բրինձ, վերջինիս մեջ մագնիումի բարձր պարունակության շնորհիվ,  լավանում է ինքնազգացողությունը:

 

Կոտրվածքների կանխարգելման դեպքում

 

Մեր օրգանիզմում մոտ 25 գ մագնիում է պարունակվում: Ոսկրերի մեջ այն ավելի շատ է` մոտ 60%: Մագնիումի բավարար քանակությունը վիտամին D-ի հետ միասին գերազանց ամրացնում է ոսկրերը, դանդաղեցնում ոսկրային զանգվածի տարիքային փոփոխությունները, արգելակելով օստեոպորոզի զարգացումը:  Իսկ ահա այս միկրոտարրի անբավարարության դեպքում, օրգանիզմում կալցիումի ներծծումը խանգարվում է, արդյունքում ոսկրերն ավելի փխրուն են դառնում: Այնպես որ, կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն կաթ խմել, այլև սննդի օրակարգում ներառել լոբի, սոյա և կանաչեղեն:

 

Հետաքրքիր է

 

  • Չրեղենի մեջ մագնիումը նշանակալիորեն ավելի շատ է, քան թարմ պտուղների:
  • Խմելու կոշտ ջուրն ավելի շատ է հագեցած մագնիումով, քան փափուկ ջուրը:
  • Գարեձավարի մեջ ավելի շատ մագնիում կամ, քան, օրինակ, բրնձի կամ մանրաձավարի:
  • Որպեսզի մագնիումն ավելի լավ յուրացվի, սննդի հետ օրգանիզմ պետք է ներմուծվի նաև բավարար քանակությամբ վիտամին B6: Սննդի օրակարգում պարբերաբար ներառել տավարի միս, ձկնեղեն, կաթնամթերք, ձվի դեղնուց:
  • Իսկ ալկոհոլային ըմպելիքները, ընդհակառակը, վատացնում են մագնիումի ներծծումը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ